ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ասում են...

Ասում են...
10.03.2009 | 00:00
...թե Ռոբերտ Քոչարյանը նախապատրաստվում է «վերջին ճակատամարտին»։ Իսկ վերջին ճակատամարտը տեղի է ունենալու Եր—անի ավագանու ընտրությունների ժամանակ։ Ըստ շրջանառվող լուրերի, Ռոբերտ Քոչարյանը — Գագիկ Ծառուկյանը որոշում են կայացրել, որ ԲՀԿ-ն ոչ միայն աննախադեպ ակտիվ է լինելու ընտրություններում, այլ— ներդրվելու են լուրջ ֆինանսական միջոցներ` կուսակցության անվերապահ հաղթանակը քաղաքային ընտրություններում ապահովելու համար։ Իսկ երբ ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքում կունենա 50 — ավելի տոկոս քաղաքային ավագանու կազմում, այն ժամանակ էլ նոր «ուլտիմատում» կառաջադրվի Սերժ Սարգսյանին։ Այն է, վարչապետի պաշտոնից ազատել Տիգրան Սարգսյանին — նշանակել... հասկանալի է ում։ Միայն թե Քոչարյանի հիմնական հովանավոր Ռուսաստանը, Հայաստանին տրվելիք 500 մլն ԱՄՆ դոլարի վարկը փաստացի սառեցնելով, ակամայից թուլացնում է նրա առանց այդ էլ աննախանձելի դիրքերը։
Դիտվել է՝ 4855

Մեկնաբանություններ